Աշխարհ

26.03.2016 09:36


Պենտագոն. ԻԼԻՊ–ի ֆինանսների նախարարը ոչնչացվել է (տեսանյութ)

Պենտագոն. ԻԼԻՊ–ի ֆինանսների նախարարը ոչնչացվել է (տեսանյութ)

ԱՄՆ գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի ուժերը վերջին շաբաթվա ընթացքում ոչնչացրել են ԻԼԻՊ–ում մի քանի ղեկավար պաշտոններ զբաղեցնող ահաբեկիչների։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը։ Սպանվածների թվում է Հաջի Իմամը։

Հետախուզության տվյալներով՝ նա «խալիֆաթի» ֆինանսների նախարարն էր։ Որոշ լրատվամիջոներ Հաջիին երկրորդ մարդն էին անվանում ԻԼԻՊ–ի ռազմական հրամանատարությունում։ «Россия 24»–ի փոխանցմամբ՝ նրան նաև խմբավորման ղեկավարի հավակնորդ էին համարում ԻՊ ներկայիս առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի մահվան դեպքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը