Աշխարհ

26.03.2016 09:45


Ահաբեկչություն Իրաքում. զոհերի թիվը հասել է 30–ի (տեսանյութ)

Ահաբեկչություն Իրաքում. զոհերի թիվը հասել է 30–ի (տեսանյութ)

Իրաքյան մարզադաշտերից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 30 մարդ է զոհվել, ավելի քան 65–ը՝ վիրավորվել։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»։

«Россия 24»–ի փոխանցմամբ՝ ամեն ինչ կատարվել է Բաղդադի հարավային արվարձաններից մեկում։ Մահապարտը պայթեցրել է իրեն ամբոխի մեջ պարգևատրման արարողության ժամանակ։ Զոհերի թվում են տեղի վարչակազմի ղեկավարը և շիական աշխարհազորի ջոկատի հրամանատարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը