Աշխարհ

26.03.2016 17:00


Նոր Զելանդիայում մոտ 10 հազ ճագար են սպանել որսորդական փառատոնի շրջանակներում

Նոր Զելանդիայում մոտ 10 հազ ճագար են սպանել որսորդական փառատոնի շրջանակներում

Նոր Զելանդիայում Սբ. Զատկի տոնին ընդառաջ կազմակերպված որսորդական փառատոնի շրջանակներում սպանվել է մոտ 10 հազ ճագար: «Reuters»-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցել է 300 որսորդ:

«Դա շատ զվարճալի իրադարձություն է, և որսորդներն ամբողջ գիշեր չեն քնում», - պատմել է փառատոնի կազմակերպիչ Յուջին Ֆերրեյրան՝ հավելելով, որ արդեն 25 տարի շարունակ կազմակերպվող միջոցառումն օգնում է ազատել գյուղացիների բերքը վնասատուներից:

Նշվում է, որ անցած տարի կենդանիների իրավունքների պաշտպանները բողոքում էին, սակայն այս տարի նման բան տեղի չի ունեցել:

Աղբյուրի փոխանցմամբ` սպանված կենդանիների մեծ մասն օգտագործվելու է որպես պարարտանյութ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը