Աշխարհ

28.03.2016 10:14


Լահորում ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 72–ի (տեսանյութ)

Լահորում ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 72–ի (տեսանյութ)

Նախօրեին պակիստանյան Լահորում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 72–ի։ Մահապարտն իրեն պայթեցրել է Փենջաբ նահանգի Գուլշան–ի–Իքբալ մանկական զբոսայգում։ Ավելի քան 300–ը վնասվածքներ է ստացել։

Ավելի վաղ գրել էինք, որ պայթյունի ժամանակ զբոսայգին սովորականից ավելի մարդաշատ է եղել. Պակիստանի քրիստոնյաները տոնում էին Զատիկը։

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Ջամաաթ ուլ–Ահրար» ծայրահեղական խմբավորումը, որը գործում է պակիստանյան թալիբների «Թեհրիք–ի–թալիբան Պակիստան» շարժման հովանու ներքո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը