Աշխարհ

28.03.2016 10:55


Ալժիրում ուղղաթիռի կործանման հետևանքով 12 մարդ է զոհվել

Ալժիրում ուղղաթիռի կործանման հետևանքով 12 մարդ է զոհվել

Ալժիրի հարավ-արևմուտքում գտնվող Ռեգգան շրջանում տեղի ունեցած Մի-171 ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 12 զինվոր, ևս երկու հոգի բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը` «Այ-Արաբիա» հեռուստաալիքին հղումով:

Նախնական վարկածով` ողբերգական դեպքը տեղի է ունեցել ուղղաթիռի տեխնիկական անսարքության պատճառով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը