Աշխարհ

29.03.2016 10:23


Փալմիրան ականազերծելու համար ՌԴ–ից սակրավորների խումբ է ուղարկվել Սիրիա (լուսանկար)

Փալմիրան ականազերծելու համար ՌԴ–ից սակրավորների խումբ է ուղարկվել Սիրիա (լուսանկար)

Ազատագրված Փալմիրան ականազերծելու նպատակով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը Սիրիա է ուղարկել սակրավորների առաջին խմբին։ Այս մասին ասվում է «Առաջին ալիքի» կայքում։

«Նրանք կմասնակցեն հնագույն Փալմիրայի ականազերծմանը։ Տրանսպորտային Ան–124 «Ռուսլան» ինքնաթիռում, որը թռել է Մերձմոսկվայից, նաև հատուկ մեքենաներ, ականորսիչներ ու ռադիոտեղորոշիչ սարքեր կան»,–ասվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ նշվել էր, որ ԻԼԻՊ–ի զինյալները հսկայական ականի են վերածել ողջ Փալմիրան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը