Աշխարհ

29.03.2016 11:35


«EgyptAir»–ի ինքնաթիռն առևանգած ահաբեկիչը 50 ուղևորի է բաց թողել (լրացված)

«EgyptAir»–ի ինքնաթիռն առևանգած ահաբեկիչը 50 ուղևորի է բաց թողել (լրացված)

Անհայտ անձինք այսօր առևանգել են «EgyptAir» ավիաընկերության MS181 չվերթն իրականացնող А320 ինքնաթիռը՝ 81 ուղևորով։ ЭРТ-1 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ահաբեկիչը 50 ուղևորի է բաց թողել, հիմնականում՝ կանանց և երեխաների։

Ավելի վաղ տեղական ոստիկանությունն ու երկրի ԱԳՆ–ն հաստատել են օդանավի առևանգման մասին տեղեկատվությունը. Ալեքսանդրիա–Կիպրոս չվերթն իրականացնող օդանավը վայրէջք է կատարել Կիպրոսի Լարնաքի օդանավակայանում։ Կապն օդանավի հետ կորել է թռիչքից կես ժամ հետո։

Եգիպտական որոշ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ինքնաթիռում կարող են 10 ամերիկացի և 8 բրիտանացի լինել։

Մի շարք լրատվամիջոցներ էլ նշում են, որ օդանավում զինված անձ կա, և չի բացառվում, որ նրա վրա մահապարտի գոտի լինի։

...

Առևանգողը պահանջել է Լարնաքիից հեռացնել բոլոր իրավապահներին։

...

«EgyptAir»–ը թվիթթերյան իր էջում գրել է, որ բաց են թողել բոլոր ուղորներին՝ բացառությամբ 5 օտարերկրացու, օդանավում են նաև անձնակազմի անդամները։

...

Պատանդ վերցված բոլոր ուղևորները բաց են թողնվել։ Այս մասին, «Լայֆնյուզի» փոխանցմամբ, հայտնել է Եվրախորհրդարանի ներկայացուցիչը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը