Աշխարհ

29.03.2016 11:51


Իսրայելական կործանիչները քիչ է մնացել՝ խոցեն առևանգված օդանավը

Իսրայելական կործանիչները քիչ է մնացել՝ խոցեն առևանգված օդանավը

Եգիպտոսում А320–ի առևանգումից հետո տագնապի ազդանշանով օդ են բարձրացվել իսրայելական կործանիչները։ Օդաչուներին հրահանգվել է ոչնչացնել ինքնաթիռը կամ ստիպել վայրէջք կատարել, եթե օդանավը մոտենա իսրայելական սահմաններին։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն։

Ալեքսադրիայից Կիպրոս մեկնող օդանավն առևանգած ահաբեկիչը, որն, ամենայն հավանականությամբ, մահապարտի գոտի է կրում, ստիպել է անձնակազմին անցնել Միջերկրական ծովի վրայով՝ Իսրայելի սահմանների հարևանությամբ, և վայրէջք կատարել Կիպրոսի Լարնաքի օդանավակայանում։

Բանակցություններից հետո ահաբեկիչը բաց է թողել բոլոր ուղորներին՝ բացառությամբ 4–5 օտարերկրացու, օդանավում են նաև անձնակազմի անդամները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը