Աշխարհ

29.03.2016 12:30


Էրոս Ռամազոտիի երևանյան համերգը չեղյալ է հայտարարվել

Էրոս Ռամազոտիի երևանյան համերգը չեղյալ է հայտարարվել

Իտալացի հայտնի երգիչ, երգահան Էրոս Ռամազոտիի երևանյան համերգը չեղյալ է հայտարարվել: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

Նշվում է, որ չեն կայանալու նաև ՌԴ-ում և Էստոնիայում ծրագրված համերգները՝ նախատեսված «Perfetto» համերգային շրջագայության շրջանակներում:

«Trident Music Srl» ընկերության փոխանցմամբ՝ պատճառը համերգաշրջանի ռուսական կազմակերպիչ «Глобальные коммуникации»-ի կողմից մի շարք պայմանագրային կետերի խախտումն է: Խոսքը գումարային պարտավորությունների մասին է, որոնք նախատեսված էին միջազգային մակարդակով շոուների կազմակերպման ծախսերը հոգալու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը