Լրահոս

29.03.2016 19:00


Ուկրաինայի իրավապահ մարմինների և ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվող կինը և տղամարդը ներկայացան կամավոր

Ուկրաինայի իրավապահ մարմինների և ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվող կինը և տղամարդը ներկայացան կամավոր

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 26-ին՝ ժամը 13.25-ին, բաժին է ներկայացել 1958 թ. ծնված Ավետիք Մ.-ն, ով 2005 թվականից Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր Ուկրաինայի քրեական օրենսգրքի 191 հոդվածի (խարդախություն) 4-րդ մասի մեղադրանքով:

***

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 26-ին՝ ժամը 19.30, բաժին է ներկայացել 1994 թ. ծնված Ջուլիետա Ն.-ն, ով մարտի 17-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը