Աշխարհ

31.03.2016 10:40


Ռուս զինվորականները հումանիտար օգնություն են հասցրել Հալեպ (տեսանյութ)

Ռուս զինվորականները հումանիտար օգնություն են հասցրել Հալեպ (տեսանյութ)

Ռուս զինվորականները հումանիտար օգնություն են հասցրել Հալեպ։ «Россия 24»–ի փոխանցմամբ՝ սիրիական հակամարտությունից ի վեր՝ առաջին անգամ է պարենամթերք հասցվում այդ շրջան։

Հարավային արվարձանի բնակիչներին 4,4 տ մթերք է փոխանցվել՝ պահածոներ, պարկերով ձավարեղեն, ալյուր ու բրինձ, նաև՝ դեղորայք, վառելիք։ Օգնությունը հասցվել է 3 ուղղաթիռով, որոնք Հալեպ են հասել 4500 մ բարձրությամբ, որպեսզի չխոցվեն ահաբեկիչների կողմից։

Սիրիայի խոշորագույն քաղաքներից մեկը՝ Հալեպը, «Ջեբհաթ ան–Նուսրայի» գրոհայինները գրավել են 2012–ին։ Պատերազմի ընթացքում քաղաքի բնակչությունը 2.5 մլն–ից դարձել է մեկ միլիոն։ Սիրիական բանակին հաջողվել է շրջափակումից հանել մի քանի արվարձան, սակայն այժմ էլ Հալեպի մի մասը դեռ ահաբեկիչների վերահսկողության տակ է։

Վերջին ամսում քաղաքի հարավային շրջաններ է վերադարձել ավելի քան 700 ընտանիք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը