Կարծիք

31.03.2016 12:22


Ե՞րբ են բացահայտվելու Արամ Սարգսյանի մութ գործարքները

Ե՞րբ են բացահայտվելու Արամ Սարգսյանի մութ գործարքները

Վարդան Օսկանյանի կողմից կուսակցություն ստեղծելու որոշումը շատերի համար իշխանություններին ծառայություն մատուցելու հիանալի հնարավորություն է ընձեռել: Այդ շատերից մեկը Արամ Զավենի Սարգսյանն է: Իր վերջին հարցազրույցում անդրադառնալով Վարդան Օսկանյանին՝ նա խոսեց, այսպես կոչված, «փողերի լվացման» պատմության մասին: Մի կողմի թողնենք, որ այդ գործը վաղուց արդեն փակվել է իրեղեն ապացույցների բացակայության պատճառով, և, բացի դրանից, Հանթսմանը ինքը բազմիցս նշել է, որ ոչ մի փողերի մասին խոսք անգամ լինել չի կարող, և անդրադառնանք այն հարցին, որ ծիծաղելի է, որ փողերի լվացնման մասին խոսում է Արամ Զավենի Սարգսյանը` մի մարդ, ով գրեթե մասնագիտացած է այդ ոլորտում:

Հիշենք միայն, թե ինչ ճանապարհով էր նա ժամանակին տիրացել Արարատի ցեմենտի գործարանին: Թող նա պատմի, թե այդ ինչ միջոցներով էր նա և նրա ընտանիքի մյուս անդամները «յաշիկ մերսեդեսներ» քշում այն տարիներին, երբ մարդիկ հացին «կակա» էին ասում: Եվ եթե նրան թվում է, որ իր ու իր ընտանիքի մութ գործարքներն այս տարիերի ընթացքում չեն բացահայտվել, ուրեմն ընդհանրապես չեն բացահայտվելու, ապա ասեմ, որ նա չարաչար սխալվում է: Ոչ ոք չի մոռացվել, և ոչինչ չի մոռացվել:

Հ.Գ.: Արամ Սարգսյանի այսօրվա պահվածքը նողկալի է այնքանով, որ նա այսօր ծառայություններ է մատուցում մի մարդու, ում մասին ժամանակին ասել է այս խոսքերը. «Եթե հոկտեմբերի 27-ը չլիներ, Սերժ Սարգսյանը, իմ կարծիքով, լավագույն դեպքում կզբաղվեր բենզինի, դիզվառելիքի բիզնեսով»:

Արմեն Միքայելյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը