Լրահոս

02.04.2016 23:05


Ադրբեջանական 5 տանկ շրջափակման մեջ է հայտնվել. «Интерфакс»

Ադրբեջանական 5 տանկ շրջափակման մեջ է հայտնվել. «Интерфакс»

Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները, որոնց կազմում 5 տանկ կա, շրջափակման մեջ են հայտնվել շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ:

«Интерфакс»–ի փոխանցմամբ՝ այդ մասին ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուժային կառույցների աղբյուրը:

«ԼՂՀ բանակի հմուտ գործողությունների շնորհիվ Մարտակերտի ուղղությամբ շրջափակման մեջ են հայտնվել ադրբեջանական զինված ուժերի 5 տանկեր: Ձեռնարկվում են միջոցառումներ դրանք գրավելու կամ վերացնելու ուղղությամբ»,- ասել է գործակալության զրուցակիցներից մեկը:

Աղբյուրը նշում է, որ լարվածությունը պահպանվում է հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը