Կարծիք

03.04.2016 15:15


«Հնարավոր է՝ Ալիևին զգացնել են տվել, թե ԱՄՆ-ն աչք կփակի Ղարաբաղը վերցնելու քայլին»

«Հնարավոր է՝ Ալիևին զգացնել են տվել, թե ԱՄՆ-ն աչք կփակի Ղարաբաղը վերցնելու քայլին»

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում առկա լարվածությանն է անդրադարձել նաև աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը։

«Կարծես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերի վերաբերյալ երեք զարգացում կար այս շաբաթվա ընթացքում, որոնք հնարավոր է՝ բացատրում են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում մարտական գործողությունների ծավալումը»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է երաժիշտը։

«Արմենպրես»-ը հայտնում է, որ Սերժ Թանկյանն իր մեկնաբանությանը կցել է հոդվածների հղումներ և այդպիսով բացատրել իրավիճակը:

«ԱՄՆ Հավայիի նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը» վերտառությամբ հոդվածը կցելով` Սերժ Թանկյանը գրել է. «Սա հնարավոր է` Ադրբեջանին ստիպել է հավատալ, որ ժամանակը նրանց դեմ է, և վերջնարդյունքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումն է»:

Իսկ «Քերիին չհաջողվեց Բաքվին պատասխանատվության կանչել Ղարաբաղում հարձակումների համար» հոդվածը կցելով` նա կարծիք է հայտնել.

«ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի և ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հանդիպումներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ (կոռումպացված դեսպոտ, ով իր հորից ժառանգել է նավթային հարուստ ռեժիմ) շփման գծում բռնության գործածելուց ժամեր առաջ, հնարավոր է՝ Ալիևին զգացնել են տվել, թե ԱՄՆ-ն աչք կփակի Ղարաբաղը բացահայտ ագրեսիայով վերցնելու Ադրբեջանի քայլին»:

Վերջում Սերժ Թանկյանը հավելել է, որ չնայած երկու կողմերն էլ մեկը մյուսին մեղադրում են ագրեսիայի մեջ, իր համար բացահայտ է, որ ադրբեջանցիներն օգտագործել են անակնկալի բերելու պահը, նախահարձակ են եղել, և պնդում են, թե հող են վերցրել:

Այս խորագրի վերջին նյութերը