Լրահոս

04.04.2016 11:00


Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է նոր կորուստների մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է նոր կորուստների մասին

Ապրիլի 4-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ապրիլի 3-ին և լույս 4-ի գեշերը հայկական ստորաբաժանումների հետ մարտերում սպանվել է 3 ադրբեջանական զինծառայող, չնայած ակնհայտ փաստերը անհամեմատ ավելի մեծ կորուստների մասին են խոսում։

«razm.info»-ն հիշեցնում է, որ ապրիլի 2-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր ևս 12 սպանվածների մասին։ Ընդհանուր առմամբ, հակառակորդ կողմի պաշտպանական գերատեսչությունը ապրիլի 2-4 ընկած ժամանակահատվածում հաստատել է 15 զինծառայողի կորստի մասին, թեև, կրկնում ենք, թշնամու կորուստները բազմապատիկ ավելի շատ են:

Արդեն իսկ հաստատվել է սպանված զինծառայողներից 17-ի ինքնությունը։ Ադրբեջանական զինուժի կորուստների մասնակի տվյալներ իմացվում են միայն հարազատների կամ սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից նկարները հրապարակելուց հետո:

Բացի այդ, ադրբեջանցի մի քանի տասնյակ սպանված զինծառայողների դիակներ երևում են ՊԲ հրապարակած տեսանյութերում և լուսանկարներում։

Այս խորագրի վերջին նյութերը