Լրահոս

04.04.2016 10:50


Երկրաշարժ Ստեփանավանում

Երկրաշարժ Ստեփանավանում

Սույն թվականի ապրիլի 3-ին՝ տեղական ժամանակով ժամը 23.18-ին (Գրինվիչի ժամանակով` ապրիլի 3-ին, ժամը 19.18-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում՝ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք:

Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ 41.070 և արևելյան երկայնության՝ 44.440: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Ստեփանավանում՝ 3 բալ ուժգնությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը