Աշխարհ

05.04.2016 16:20


Պեսկովը՝ Ադրբեջանից «LifeNews»-ի նկարահանող խմբի վտարման մասին

Պեսկովը՝ Ադրբեջանից «LifeNews»-ի նկարահանող խմբի վտարման մասին

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ռուսական «LifeNews» հեռուստաալիքի նկարահանող խմբի վտարումը Ադրբեջանից: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Պեսկովը նշել է, որ չի տիրապետում բոլոր մանրամասներին, սակայն խմբագրության քաղաքականությունը չպետք է ԶԼՄ-ի սահմանափակման պատճառ հանդիսանա:

Նշենք, որ ադրբեջանական կողմը «LifeNews»-ի նկարահանող խմբին վտարել է երկրից` պատճառաբանելով, որ լրագրողները «խեղաթյուրում են» ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության մասին տեղեկությունները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը