Աշխարհ

06.04.2016 15:45


ՌԴ ԱԳՆ–ն մեկնաբանել է Ադրբեջանից «LifeNews»–ի թղթակիցների արտաքսումը (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ–ն մեկնաբանել է Ադրբեջանից «LifeNews»–ի թղթակիցների արտաքսումը (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանից «LifeNews»–ի թղթակիցների արտաքսումը, որտեղ նրանք նկարահանում էին ԼՂ հետ շփման գծում վերսկսված ռազմական գործողությունների հետևանքները։

«Մենք մանրամասն տեղեկատվություն ենք խնդրել Ադրբեջանում աշխատող մեր ռուս գործընկերներից։ Ես կարող եմ միայն ասել, որ մամուլի աշխատանքը հարկավոր է հարգել։ ԶԼՄ–ի աշխատանքը չի կարող դադարեցվել խմբագրության դիրքորոշման հետ չհամաձայնելու պատճառով։ Առավել ևս՝ ԶԼՄ–ի նկատմամբ չպետք է որևէ ուժ գործադրվի»,–ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ լրագրողների արտաքսումն անթույլատրելի է։

«Լրագրողներին հարկավոր է ոչ թե արտաքսել, այլ զինել լրացուցիչ տեղեկատվությամբ, ասուլիսներ անցկացնել նրանց հետ և այլն»,– հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Հիշեցնենք՝ «Lifenews» հեռուստաընկերության լրագրողներին Ադրբեջանից արտաքսել էին՝ պատճառաբանելով, որ նրանք «խեղաթյուրել են» փաստերը և հաղորդել «կողմնակալ» տեղեկատվություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը