Աշխարհ

07.04.2016 10:38


Լավրովը Բաքվում կհանդիպի Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներին (տեսանյութ)

Լավրովը Բաքվում կհանդիպի Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներին (տեսանյութ)

Ինչպես նախօրեին հայտնի դարձավ, այսօր՝ ապրիլի 7-ին, Բաքվում տեղի կունենա Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կհանդիպի Իրանի և Ադրբեջանի իր գործընկերներ Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Էլմար Մամեդյարովի հետ՝ քննարվելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։

Հայտնի է, որ եռակողմ այդ հանդիպումը նախաձեռնվել էր դեռ մի քանի ամիս առաջ, և նախատեսվում էր կարծիքներ փոխանակել տարածքային համագործակցության հարցերի շուրջ: Սակայն ԼՂ իրավիճակի հետ կապված՝ օրակարգը փոփոխվել է։

Նախօրեին նաև հայտնի դարձավ, որ Լավրովը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ռուս դիվանագետը վերստին խոսել է Մոսկվայի օժանդակության մասին՝ Ղարաբաղում խաղաղության պահպանման վերաբերյալ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը