Աշխարհ

08.04.2016 11:42


Կրկնակի ապտակ Եվրամիությանը. «Der Spiegel»

Կրկնակի ապտակ Եվրամիությանը. «Der Spiegel»

«Նախ միգրացիոն ճգնաժամը, այնուհետեւ հակամարտությունը Ռուսաստանի հետ եւ Հունաստանի պարտքի չլուծված խնդիրը, իսկ այժմ տեղի ունեցավ նաեւ հանրաքվեն, որի ժամանակ հոլանդացիները հստակ դեմ քվեարկեցին ԵՄ-ի եւ Ուկրաինայի միջեւ ասոցացման համաձայնագրին, ինչի պատճառով, ի դեպ, 2013թ.-ի նոյեմբերին Ուկրաինայում ծայր առավ ժողովրդական ապստամբություն: Այն իր հերթին հանգեցրեց Վիկտոր Յանուկովիչի կառավարության տապալմանը եւ Ռուսաստանի հետագա ռազմական գործողություններին Ղրիմում եւ Դոնբասում»:

«Այն փաստը, որ հոլանդացիները «ոչ» ասացին հենց այս համաձայնագրին, ունի խորհրդանշական ազդեցություն. նրանց մերժումը հաղթանակ էր ոչ միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, այլեւ բոլոր նրանց համար, ովքեր փափագում են տեսնել Եվրամիության շուտափույթ փլուզումը»,- «Der Spiegel»-ում գրում է Մարկուս Բեքերը:

«Եթե Եվրամիության 28 երկրներից մեկը՝ Նիդեռլանդները, չվավերացնի այդ համաձայնագիրը, ապա այն կարող է հայտնվել վտանգի տակ»,- ընդգծում է հեղինակը:

«Արդյունքում, հանրաքվեի արդյունքը ԵՄ-ի համար կրկնակի ապտակ դարձավ, եւ այժմ խոսքն այն մասին է, թե ինչ հետեւանքներ այն կունենա՝ կապտուկ աչքի տա՞կ, թե՞ ծնոտի կոտրվածք,- շարունակում է Բեքերը: -Մի կողմից, հանրաքվեն ցուցադրում է, որ միասնական Եվրոպայի գաղափարը խիստ ոչ ժողովրդական է դարձել Նիդեռլանդներում, այսինքն՝ երկրում, որը դեռ մի քանի տարի առաջ համարվում էր ամենաեվրոպամետը: Մյուս կողմից պարզվում է, որ բնակչության 70%-ը պարզապես հետաքրքրված չէ Եվրոպայի համար այսքան կարեւոր հարցում, կամ կարծում է, որ իր ձայնը որոշիչ չէ»:

Աղբյուր՝ «Der Spiegel»

ԳԱԼԱ

Այս խորագրի վերջին նյութերը