Աշխարհ

08.04.2016 17:35


Ոչնչացվել է «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկը

Ոչնչացվել է «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկը

Սիրիայի Իդլիբ նահանգում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարվածի արդյունքում ոչնչացվել է «Ալ Քայիդայի» հետ կապված «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկը՝ Աբու Սուլեյման ալ Բելգիկին, ով, ինչպես տեղեկացնում է «LifeNews»-ը՝ RTBF հեռուստաալիքին հղումով, մի շարք ահաբեկչական ակտեր էր պատրաստվում իրականացնել արևմտյան երկրներում:

Ավելի վաղ ահաբեկիչները հաստատել էին նաև կազմակերպության ղեկավարներից մեկի՝ Աբու Ֆիրասի ոչնչացման մասին տեղեկությունները, ում հետ ոչնչացվել էին նաև «Ջունդ ալ Աքսա» խմբավորման գրոհայիններն Ուզբեկստանից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը