Աշխարհ

11.04.2016 09:37


Ուկրաինայի վարչապետը հեռացավ, բայց խոստացավ վերադառնալ (տեսանյութ)

Ուկրաինայի վարչապետը հեռացավ, բայց խոստացավ վերադառնալ (տեսանյութ)

Սոցիալական ցանցերի և ուկրաինական հեռուստաալիքների թիվ մեկ թեման՝ Յացենյուկը հեռացավ, բայց խոստացավ վերադառնալ. Ուկրաինայի վարչապետը տեսաուղերձում հայտարարել է, որ թողնում է իր պաշտոնը, սակայն չի հեռանում քաղաքականությունից։ Այժմ հրաժարականի համար պետք է քվեարկի Գերագույն ռադան՝ միաժամանակ քննարկելով նոր կառավարության կազմը։

Յացենյուկի հրաժարականն անակնկալ չէր. դրան էին սպասում արդեն մի քանի շաբաթ։ Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը նախաձեռնվել էր դեռ փետրվարի կեսերին մի խումբ պատգամավորների կողմից, սակայն Ռադայում հրաժարականի համար անհրաժեշտ քանակությամբ ձայներ չապահովվեցին։

Լուրը ցնծություն է առաջացրել Կիևում։

«Մեր պայքարը տվեց առաջին արդյունքը»,–հայտնել է Օդեսսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին։

Մանրամասն՝ «vesti.ru»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը