Աշխարհ

11.04.2016 11:35


Պորոշենկոն սպասում է ԵՄ–ի անվիզա ռեժիմի առաջարկին

Պորոշենկոն սպասում է ԵՄ–ի անվիզա ռեժիմի առաջարկին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սպասում է, որ Եվրահանձնաժողովն առաջիկա օրերին ԵՄ խորհրդին ու Եվրախորհրդարանին կներկայացնի Ուկրաինայի հետ անվիզա ռեժիմ սահմանելու օրենսդրական առաջարկը։ Այդ մասին, «Lifenews»–ի փոխանցմամբ, նա հայտնել է ուկրաինական հեռուստաալիքների հետ զրույցում։

«Մոտ ժամանակներս՝ առաջիկա օրերին, ես սպասում եմ Եվրահանձնաժողովի որոշմանը՝ ԵՄ խորհրդին ու Եվրախորհրդարանին Ուկրաինայի հետ անվիզա ռեժիմ սահմանելու հարցով օրենսդրական առաջարկի ներկայացման վերաբերյալ, և ես հույս ունեմ՝ ուկրաինացիները կստանան դա»,–հայտարարել է Պորոշենկոն։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան–Քլոդ Յունքերն ուկրաինացի նախագահին խոստացել էր, որ երկար սպասված առաջարկը ԵՄ գործադիր իշխանությունը կներկայացնի ապրիլին։

Հիշեցնենք՝ ապրիլի 6–ին Նիդեռլանդների բնակիչների մեծ մասը՝ 61,1%–ը, դեմ է քվեարկել ԵՄ–Ուկրաինա ասոցացման համաձայնագրի վավերացմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը