Աշխարհ

11.04.2016 13:23


Ստավրոպոլի մարզի ՆԳ բաժանմունքի մոտ պայթյուն է որոտացել (տեսանյութ)

Ստավրոպոլի մարզի ՆԳ բաժանմունքի մոտ պայթյուն է որոտացել (տեսանյութ)

Այսօր ՌԴ Ստավրոպոլի մարզի Նովոսելիցկու շրջանի Ներքին գործերի բաժանմունքի մոտ պայթյուն է որոտացել. երեք ահաբեկիչ փորձել է գրոհել բաժանմունքը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

«Այսօր երկու ահաբեկիչ է ոչնչացվել, որոնք փորձել են հարձակվել Նովոսելիցկու շրջանի ՆԳԲ-ի վրա: Դրանցից մեկին ոստիկանության աշխատողները ոչնչացրել են անցակետում՝ ներթափանցման փորձ կատարելու ժամանակ, իսկ մյուսը պայթեցրել է իրեն: Նախնական տվյալներով՝ խաղաղ բնակիչների և ոստիկանության աշխատողների շրջանում զոհեր չկան», - հայտնել են ՆԳՆ տարածաշրջանային բաժնում:

Ավելի ուշ հայտնի է դարձել ևս մի գրոհայինի ոչնչացման մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը