Աշխարհ

12.04.2016 11:30


Սահակաշվիլին մեղադրել է Պորոշենկոյին ուկրաինացիներին խաբելու փորձերի մեջ (տեսանյութ)

Սահակաշվիլին մեղադրել է Պորոշենկոյին ուկրաինացիներին խաբելու փորձերի մեջ (տեսանյութ)

Օդեսսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին «Ուկրաինա 112» հեռուստաալիքի «Երեկոյան փրայմթայմ» հաղորդման եթերում մեղադրել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին ուկրաինացիներին խաբելու փորձերի մեջ:

«Մայդանից 2 տարի անց գողական անպետքները վերադարձել են և վերականգնել իշխանությունն Ուկրաինայում: Ամբողջական ռևանշ տեղի ունեցավ», - հայտարարել է Սահակաշվիլին՝ հավելելով, որ ստեղծված քաղաքատնտեսական ճգնամից դուրս գալու միակ ելքն իշխանական վերնախավի փոփոխումն է և կոռուպցիոն գործողություններում ներգրավված անձանց պատասխանատվության ենթարկելը:

«Անհրաժեշտ է հեռացնել բոլոր կոռումպացվածներին: Հեռացնել Ավակովին, ինչպես նաև այնպիսի մարդկանց, ինչպիսիք են Վիտալի Կովալչյուկը: Չթողնել նրանց մոտենալ կերակրամանին: Հեռացնել տեղական անջատողականներին: Նշանակել ազնիվ երիտասարդներին: Նրանք շատ են. պարզապես անհրաժեշտ է բացել աչքերը», - հայտարարել է Սահակաշվիլին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը