Աշխարհ

13.04.2016 10:39


Պակիստանում ավտոբուսի ու բեռնատարի բախման հետևանքով 18 մարդ է զոհվել

Պակիստանում ավտոբուսի ու բեռնատարի բախման հետևանքով 18 մարդ է զոհվել

Պակիստանի հյուսիսարևելյան Փենջաբ նահանգի Ֆեյսալաբադ քաղաքում բախվել են ավտոբուսն ու բեռնատար մեքենան։ «Սինհուա» գործակալության փոխանցմամբ՝ վթարի զոհ է դարձել առնվազն 18 մարդ, այդ թվում՝ վարորդը, ևս 14-ը՝ վիրավորվել։

Նշվում է, որ ավտոբուսում եղել է ավելի քան 50 ուղևոր։

Ենթադրվում է, որ ավտոբուսը փորձել է վազանց կատարել, սակայն բախվել է հանդիպակաց ընթացող բեռնատարին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը