Լրահոս

13.04.2016 13:02


Մոսկվայում Հովիկ Աբրահամյանը կհանդիպի ՌԴ վարչապետ Մեդվեդևի հետ

Մոսկվայում Հովիկ Աբրահամյանը կհանդիպի ՌԴ վարչապետ Մեդվեդևի հետ

Ինչպես ավելի վաղ գրել էինք, Մոսկվայում այսօր նախատեսված է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Նիստին մասնակցելու նպատակով Ռուսաստանի մայրաքաղաք է մեկնել Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Այցի շրջանակում նախատեսված է նաև հանդիպում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից։

Այս խորագրի վերջին նյութերը