Աշխարհ

13.04.2016 14:55


Ահաբեկիչների դիակներով լի մի քանի ինքնաթիռ Ադրբեջանից Թուրքիա է ուղևորվել

Ահաբեկիչների դիակներով լի մի քանի ինքնաթիռ Ադրբեջանից Թուրքիա է ուղևորվել

Վերլուծաբան Հովհաննես Վարդանյանն արժանահավատ աղբյուրներից տեղեկացել է, որ 4 օր առաջ Ադրբեջանից Թուրքիա է ուղևորվել մի քանի հատուկ ինքնաթիռ՝ դիակներով բեռնված։ Մահացածները թուրքական հատուկջոկատայիններ են եղել, ահաբեկչական խմբավորումների, մասնավորապես ԻԼԻՊ–ի անդամներ և «Գորշ գայլերի» ներկայացուցիչներ, որոնք սպանվել են ապրիլի 2–5–ը ղարաբաղյան հակամարտության գոտում։ Այս մասին գրում է «novostink.ru»–ն։

Վերլուծաբանի խոսքով՝ նրանք մասնակցել են ԼՂ–ի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմին և ոչնչացվել ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից։

Նա նշել է նաև, որ այդ տեղեկատվությունն իրեն են փոխանցել միջինասիական երկրների լավատեղյակ աղբյուրները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը