Աշխարհ

14.04.2016 11:10


Քոբի Բրայանթն ավարտել է իր կարիերան՝ իր թիմին կրկին հաղթանակի հասցնելով (տեսանյութ)

Քոբի Բրայանթն ավարտել է իր կարիերան՝ իր թիմին կրկին հաղթանակի հասցնելով (տեսանյութ)

Լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթն ավարտել է իր կարիերան՝ «Յոթա Ջազ» թիմի հետ հանդիպման ժամանակ վերջին անգամ հաղթանակի հասցնելով իր «Լոս Անջելես Լեյքերս» ակումբը: Ինչպես տեղեկացնում է «LifeNews»-ը, հանդիպումն ավարտվել է 101։96 հաշվով:

Աղբյուրի փոխանցմամբ՝ թիմերի հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ Լոս Անջելեսի Սթեյփլս-կենտրոն մարզադաշտում, իսկ տոմսերը գրեթե անհնար էր ձեռք բերել, քանի որ վաճառքի հանելուց հաշված րոպեներ անց բոլորը գնված էին: Նշվում է, որ ամենաթանկ տոմսը, որի արժեքը կազմել է 27 հազ դոլար, գնվել է սպեկուլյանտից:

Քոբի Բրայանթն իր կարիերան սկսել է 1996թ. «Շառլոտ Հորնեթս» ակումբում, սակայն գրեթե միանգամից տեղափոխվել է «Լոս Անջելես Լեյքերս» ակումբ, որտեղ խաղում էր մոտ 20 տարի: Լեգենդար բասկետբոլիստը հանդիսանում է NBA-ի հնգակի չեմպիոն ( 2000, 2001, 2002, 2009 և 2010 թվականներին), բացի այդ, նա հանդիսանում է երկակի օլիմպիական չեմպիոն (2008թ.՝ Պեկինում և 2012թ.՝ Լոնդոնում): Բրայանթը համարվում է NBA-ի պատմության մեջ ամենաարդյունավետ խաղացողներից մեկը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը