Քաղաքական

14.04.2016 16:26


Պուտին. «Ղարաբաղի վերաբերյալ երկարաժամկետ լուծումներ են հարկավոր» (տեսանյութ)

Պուտին. «Ղարաբաղի վերաբերյալ երկարաժամկետ լուծումներ են հարկավոր» (տեսանյութ)

Ռուսաստանը կշարունակի ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցով իր գործունեությունը։

Այդ մասին այսօր ուղիղ հեռարձակվող ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ շեշտելով, որ ՌԴ–ն շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմամբ, բայց վերջնական որոշումը կողմերը պետք է կայացնեն։

ՌԴ առաջնորդն ընդգծել է՝ «նման զգայուն թեմային պետք է վերաբերվել բժիշկների պես՝ կարևորը՝ չվնասել»:

«Շատ զգայուն թեմա է, և ինձ թվում է, որ պետք է շատ զգույշ մոտենանք այդ թեմային։ Դա վաղեմի խնդիր է, վաղեմի հակամարտություն է: Այն սառեցված վիճակում էր: Ցավոք, տեղի ունեցավ բռնության այդ պոռթկումը, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի կարգավորենք այն, գտնենք երկու կողմերի համար ընդունելի լուծում։ Իհարկե, այստեղ հարկավոր են Ղարաբաղի վերաբերյալ երկարաժամկետ լուծումներ: Դրանք կարող են ձեռք բերվել բացառապես, ուզում եմ ընդգծել, քաղաքական միջոցներով»,- նկատել է Պուտինը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը