Աշխարհ

15.04.2016 10:10


ԻԼԻՊ-ի գրոհայինները սպառնում են ահաբեկչություններ իրականացնել Բրազիլիայում

ԻԼԻՊ-ի գրոհայինները սպառնում են ահաբեկչություններ իրականացնել Բրազիլիայում

Բրազիլիայի հետախուզական գործակալությունը հայտարարել է, որ Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերի նախաշեմին ԻԼԻՊ-ի գրոհայինները սպառնում են ահաբեկչություններով: Այս մասին հաղորդում է «LifeNews»-ը՝ տեղական ԶԼՄ-ին հղումով:

Ահաբեկչության դեմ պայքարի հետախուզական վարչության պետ Լուիզ Ալբերտո Սալլաբերրին հայտարարել է, որ Ֆրանսիայի և Բելգիայի վրա հարձակումներից հետո վտանգի մակարդակն աճել է: Նա նաև հաստատել է այն տեղեկությունները, որ ահաբեկիչները սպառնում էին Բրազիլիային նաև 2015թ.-ին, երբ ԻԼԻՊ-ի անդամներից մեկը՝ Մաքսիմ Օշարը, «Թվիթթերի» իր միկրոբլոգում գրել էր, որ գրոհայինների հաջորդ թիրախը Բրազիլիան է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը