Լրահոս

15.04.2016 13:54


«Մետրո» միջազգային ասոցիացիայի խորհրդի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ

«Մետրո» միջազգային ասոցիացիայի խորհրդի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Երևանում գտնվող «Մետրո» միջազգային ասոցիացիայի պաշտոնական պատվիրակությունների անդամները, Երևանի քաղաքապետի խորհրդական Ալիկ Գևորգյանի և ոլորտի այլ պատասխանատուների ուղեկցությամբ, այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:

Այնուհետ հյուրերն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել ցուցադրությանը և գրառում կատարել թանգարանի հյուրերի հուշամատյանում:

Այս խորագրի վերջին նյութերը