Աշխարհ

16.04.2016 11:30


Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը հասել է 28-ի

Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը հասել է 28-ի

Ճապոնիայում ապրիլի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած երկրաշարժերի շարքի հետևանքով զոհվածների թիվը հասել է 28-ի: Այս մասին հաղորդում է «LifeNews»-ը` Կումատոյի ոստիկանության կողմից հրապարակված զեկույցին հղումով, համաձայն որի`ապրիլի 14-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 9, իսկ ապրիլի 15-ի երկրաշարժի հետևանքով` 19 մարդ: Հաղորդվում է մոտ 2 հազ վիրավորի մասին:

Բացի այդ, ինչպես արդեն հաղորդել էինք, ապրիլի 16-ին սկսել է գործել Ասո հրաբուխը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը