Աշխարհ

16.04.2016 13:20


ԱՄՆ ծովային հետևազորի ավիակորպուսի մեծ մասն անսարք է

ԱՄՆ ծովային հետևազորի ավիակորպուսի մեծ մասն անսարք է

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան անանունության պայմանով «Fox News» հեռուստաալիքին տեղեկություն է տրամադրել, համաձայն որի` ԱՄՆ ծովահետևակային զորքերի հաշվեկշիռի վրա գտնվող ինքնաթիռների մեծամասնությունը գտնվում է անսարք վիճակում և պիտանի չէ թռիչքների համար:

Աղբյուրի փոխանցմամբ` նման իրավիճակի պատճառը ֆինանսավորման կրճատումն է, ինչպես նաև ինքնաթիռների` Մերձավոր Արևելքում անդադար օգտագործումը, ինչը հանգեցնում է տեխնիկայի քայքայման:

Այսպես, օրինակ, «F/А-18 Hornet» տիպի 276 կործանիչներից թռչել կարող է միայն մեկ երրորդը, իսկ «СН-53Е» տիպի 147 ուղղաթիռներից` միայն 42-ը: Նշվում է, որ վերջին 5 տարվա ընթացքում՝ 2010թ.-ից 2015-ը, ԱՄՆ ռազմական ծախսերը կրճատվել են մոտ 19 տոկոսով` 691 մլրդ դոլարից դառնալով 560 մլրդ դոլար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը