Լրահոս

18.04.2016 15:45


Զոհված զինծառայողների ընտանիքները կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեն

Զոհված զինծառայողների ընտանիքները կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեն

Զոհված զինծառայողի 18 տարին չլրացած երեխաները կամ ուսանող երեխաները (ցերեկային ուսուցմամբ սովորող երեխաները մինչև 23 տարին լրանալը), ինչպես նաև զոհվելու դրությամբ թոշակառու կամ հաշմանդամ ծնողները և ամուսինը կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեն:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՍԱՊԾ պետի տեղակալ Սմբատ Սաիյանը։

«Ի լրումն զինվորական կենսաթոշակի՝ յուրաքանչյուր երեխայի վճարվում է 16 հազար դրամ պարգևավճար, իսկ ընտանիքի այլ անդամը՝ ծնողները, ամուսինը՝ 13 հազար դրամի պարգևավճար»,–նշել է Սաիյանը:

Եթե զոհված զինծառայողը երկու անչափահաս երեխա ունի և կին, ով խնամում է երեխաներին, ապա սպայական կազմի զինծառայողի դեպքում այդ գումարը կկազմի մոտ 250 հազար դրամ, իսկ սպայականից բացի՝ պայմանագրային կազմի այլ զինծառայողների պարագայում կկազմի մոտ 200 հազար դրամ ամսական:

Ինչ վերաբերում է զոհված պարտադիր ժամկետային զինծառայողներին, ապա այս դեպքում, քանի որ հավանականությունը փոքր է, որ նրանք երեխաներ կունենան, պարգևավճարները կտրվեն ծնողներին.

«Յուրաքանչյուր ծնող, ով կստանա կենսաթոշակ կամ հետագայում, երբ կհասնի կենսաթոշակ ստանալու տարիքին, ի լրումն իր աշխատանքային կենսաթոշակի՝ կստանա նաև լրացուցիչ ևս 31 հազար դրամ և ևս 30 հազար դրամ ընտանիքին։ Այսինքն, յուրաքանչյուր ծնող կստանա շուրջ 90 հազար դրամ զոհվածի գծով, և միջինը 41 հազար դրամ կլինի յուրաքանչյուրի կենսաթոշակի չափը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը