Աշխարհ

19.04.2016 09:53


Քաբուլում պայթյուն է որոտացել. կան զոհեր և վիրավորներ

Քաբուլում պայթյուն է որոտացել. կան զոհեր և վիրավորներ

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին հայտարարել է, որ Քաբուլի կենտրոնում առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ կան։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գրոհը, հավանաբար, ձեռնարկված էր Աֆղանստանի անվտանգության գործակալության գրասենյակի դեմ։

Կատարվածի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, ավելի քան 20–ը՝ վիրավորվել։

Նշվում է, որ նախագահական պալատը խստորեն դատապարտել է հարձակումը։

Ավելի վաղ Քաբուլի բնակիչները հաղորդել էին ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ նկատվող ծխի մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը