Լրահոս

19.04.2016 15:53


Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի երթի մասնակիցները նամակ հանձնեցին ՌԴ դեսպանատուն

Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի երթի մասնակիցները նամակ հանձնեցին ՌԴ դեսպանատուն

Բողոքի երթը՝ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի, ավարտվեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության մոտ։

Երթի մասնակիցները նամակ հանձնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարություն և ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն, որով պահանջում են փոխել Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը և ազատ արձակել նրան:

Նամակները հանձնելուց հետո երթի մասնակից Սմբատ Ռոստոմյանը լրագրողներին հայտնել է՝ եթե կարճ ժամանակահատվածում չստանան հրապարակային պատասխաններ, նորից երթ են իրականացնելու։

Ռոստոմյանը հավելել է, որ ակցիաները` ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի, լինելու են շարունակական:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը