Քաղաքական

19.04.2016 16:30


Ա. Մարտիրոսյան․ «Երբ ջրերը հանգստանան, Պողոսյանն ավելի բարձր պաշտոնի կնշանակվի»

Ա. Մարտիրոսյան․ «Երբ ջրերը հանգստանան, Պողոսյանն ավելի բարձր պաշտոնի կնշանակվի»

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով Միհրան Պողոսյանի հրաժարականը «իրավիճակային լուծում է՝ ուղղված միջազգային հանրությանը»։

«Ես իշխանություններից ակնկալում եմ, որ այդպես անարդար չեն վերաբերվի Պողոսյանի նկատմամբ, և որոշ ժամանակ հետո, երբ ջրերը մի փոքր կհանգստանան, ինքը ավելի բարձր պաշտոնի կնշանակվի: Նվազագույնը՝ իր պաշտոնում կվերականգնվի: Որովհետև ես կարծում եմ, որ իշխանությունների այդ «խորիմաստ քաղաքականությունը», որ մինչև հիմա վարել են, և որևէ մեկը չի եղել առանց պաշտոնի, որևէ մեկը չի եղել առանց հավելյալ լծակների, [ուստի] իրենք այս դեպքում ևս կշարունակեն իրենց այդ քաղաքականությունը, և հայ հասարակությունը Միհրան Պողոսյանի մասին շատ չի մտահոգվի»,– Մարտիրոսյանի խոսքն է մեջբերում «Ազատությունը»։

Այս խորագրի վերջին նյութերը