Լրահոս

20.04.2016 09:40


Հակառակորդն անկանոն կրակ է բացել հայ դիրքապահների ուղղությամբ

Հակառակորդն անկանոն կրակ է բացել հայ դիրքապահների ուղղությամբ

Ապրիլի 19-ի՝ լույս 20-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 9 միջադեպ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

Այս խորագրի վերջին նյութերը