Աշխարհ

20.04.2016 10:19


Էկվադորի երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվն անցել է 500–ից

Էկվադորի երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվն անցել է 500–ից

Էկվադորի երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 507–ի։ Ինչպես հայտնում է «Life»–ը՝ տեղական ԶԼՄ–ին հղումով, վերջին տվյալներով՝ պարզվել է 499 մահացածի ինքնությունը, որոնց թվում կան Կուբայի, Դոմինիկյան Հանրապետության, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և Կանադայի քաղաքացիներ։

Տարերային աղետի պատճառով լրջորեն տուժել են Պեդերնալես, Պորտովյեխո և Մանտա քաղաքները։

Ավելի վաղ Էկվադորի նախագահ Ռաֆայել Քորրեան հաղորդել էր, որ երկրաշարժը երկրին շուրջ 3 մլրդ դոլարի վնաս է պատճառել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը