Աշխարհ

20.04.2016 11:05


Չինաստանում 3-ամյա երեխան ընկել է 15-րդ հարկից և ողջ մնացել

Չինաստանում 3-ամյա երեխան ընկել է 15-րդ հարկից և ողջ մնացել

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Չինաստանի Չանջոու քաղաքում, որտեղ, ինչպես տեղեկացնում է «People's Daily»-ն, 3-ամյա երեխան ընկել է 15-րդ հարկից և ողջ մնացել՝ ստանալով մի քանի լուրջ կոտրվածք:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունցել, երբ աշխատողները փոխում էին բնակարանի պատուհանները, իսկ տղայի մայրը գնացել էր խոհանոց:

Երեխան դեմքով ընկել է անձրևից փափկած՝ ասֆալտից 15 սմ հեռավորության վրա գտնվող հողի մեջ:

«Սա իսկապես հրաշք է», - մեջբերում է մոր խոսքերը պարբերականը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը