Աշխարհ

21.04.2016 21:55


Շառլ Ազնավուրը ժամանեց Երեւան

Շառլ Ազնավուրը ժամանեց Երեւան

Այսօր՝ ապրիլի 21-ին, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը ժամանել է Երեւան։ Օդանավակայանում 91-ամյա երգչին դիմավորել են «Ավրորա» մրցանակաբաշխության կազմակերպիչները։ Ազնավուրը Հայաստան է եկել՝ ներկա լինելու Հայոց ցեղասպանության 101-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին, այդ թվում՝ «Ավրորա» մրցանակաբաշխությանը։


Հանրահայտ շանսոնյեի հետ Հայաստան է ժամանել նաեւ ֆրանսահայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ եւ պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը։

«Ավրորա» մրցանակի նպատակն է մարդկանց ուշադրությունը սեւեռել աշխարհում կատարվող հրեշավոր արարքների վրա եւ պարգեւատրել նրանց, ովքեր որեւէ դեր են խաղացել մարդկանց օգնելու հարցում:

Հաղթողի անունը հայտնի կդառնա ապրիլի 24-ին Երեւանում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ: Մրցանակը կհանձնի Ընտրող հանձնաժողովի համանախագահ, հայտնի դերասան Ջորջ Քլունին, որը հենց այդ նպատակով ապրիլի 22-ին կժամանի Հայաստան:

Մանրամասն՝ «NEWS.am»–ում

Այս խորագրի վերջին նյութերը