Աշխարհ

22.04.2016 11:35


Հերակլեսի արձանը բարբարոսներից պաշտպանել են շարժական առնանդամով

Հերակլեսի արձանը բարբարոսներից պաշտպանել են շարժական առնանդամով

Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Ֆրանսիայի Արքաշոն քաղաքի Մոռեսկ զբոսայգում 1948թ.-ից տեղադրված Հերակլեսի 3-մետրանոց արձանի շուրջ:

Ինչպես տեղեկացնում է «Life»-ը, վերականգնող մասնագետները որոշել են հատուկ՝ շարժական առնանդամ ստեղծել, որը միացվելու է արձանին միայն տոնական օրերին:

Բանն այն է, որ արձանի այդ մասի նկատմամբ բարբարոսության բազմաթիվ դեպքեր են գրանցվել:

«Հաշվի առնելով տղամարդու այդ օրգանի նրբությունը՝ մենք որոշեցինք Հերակլեսի համար շարժական պրոթեզ ստեղծել, որը հնարավոր կլինի միացնել արձանին ամեն միջոցառումից առաջ: Դա ամենալավ որոշումն է: Ես ոչ մեկին, նույնիսկ ամենաատելի թշնամուն չէի ցանկանա վերապրել այն տանջանքները, որոնք ապրել է այս արձանը», - հայտարարել է քաղաքապետի տեղակալ Մարտին Ֆիլիպպոն:

Նշվում է, որ շարժական պրոթեզի չափերը դեռ հայտնի չեն: Այժմ առնանդամի փոխարեն Հերակլեսի մոտ մնացել է միայն փոքր մետաղական ձող:

Ուշագրավ է նաև այն, որ ի սկզբանե արձանի հեղինակ Քլոն Բոսկոն ստիպված է եղել 2 անգամ կարճացնել Հերակլեսի սեռական օրգանը, քանի որ այն չափազանց մեծ էր և շոկի էր ենթարկում տեղացի կանանց:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը