Աշխարհ

23.04.2016 11:50


Քլինթոնն ապշել է՝ իմանալով Փրինսի մահվան մասին

Քլինթոնն ապշել է՝ իմանալով Փրինսի մահվան մասին

ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը Փենսիլվանիա նահանգի Դանմոր քաղաքում իր ելույթն ավարտել է Փրինսի «Let's Go Crazy» երգով: Այս մասին հայտնում է «The Hill»-ը:

Քլինթոնի խոսքերով՝ նա ապշել է՝ իմանալով լեգենդար երգչի մահվան մասին:

«Նա հեղինակավոր անձ էր: Նա ոչ միայն բանաստեղծ էր, կոմպոզիտոր և երաժիշտ, այլև մեծ արտիստ: Ես պարզապես շատ տխրեցի», - ասել է Քլինթոնը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը