Աշխարհ

23.04.2016 12:10


Կանադացիները ոստիկանություն են կանչել հարևանի և նրա թութակի միջև բռնկված վեճի պատճառով

Կանադացիները ոստիկանություն են կանչել հարևանի և նրա թութակի միջև բռնկված վեճի պատճառով

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Կանադայի Բրայթոն քաղաքում, որտեղ շենքի բնակիչները ոստիկանություն են կանչել այն բանի պատճառով, որ իրենց հարևանը բարձրաձայն կռվում էր թութակի հետ:

«Brightontoday»-ի փոխանցմամբ՝ հարևանները մտածել են, որ տղամարդը վիճում էր կնոջ հետ՝ սպառնալով սպանել նրան: Դեպքի վայր ժամանած ոստիկանները, սակայն, պարզել են, որ իրականում տղամարդը բավականին կոշտ ձևով վիճում էր իր թութակի հետ, որը, ի դեպ, ոչնչով չէր զիջում տղամարդուն և վիրավորանքներ էր հասցնում տիրոջը:

Արդյունքում՝ տղամարդու նկատմամբ խափանման որևէ միջոց չի ձեռնարկվել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը