Աշխարհ

25.04.2016 10:20


Եմենում «Ալ Քաիդայի» 800 ահաբեկիչ է ոչնչացվել

Եմենում «Ալ Քաիդայի» 800 ահաբեկիչ է ոչնչացվել

«Ալ Քաիդայի» առնվազն 800 ահաբեկիչ է ոչնչացվել Եմենում կառավարական զորքերի և արաբական կոալիցիայի ուժերի ձեռնարկած գրոհի արդյունքում։ Այս մասին հայտնում է AFP–ն։

«Գործողության շնորհիվ ոչնչացվել է «Ալ Քաիդայի» ավելի քան 800 անդամ, այդ թվում՝ մի քանի առաջնորդ։ Մյուսներին հաջողվել է փախչել»,–հայտարարել են կոալիցիայի հրամանատարության ներկայացուցիչները։

Ավելի վաղ զինվորականներն ազատագրել էին Էլ Մուքալլա քաղաքը, որը մոտ մեկ տարի զինյալների հենակետն էր։ Մինչ այդ կոալիցիայի ուժերը՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, ավիահարվածներ էին հասցրել քաղաքում խմբավորման շտաբ բնակարանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը