Աշխարհ

25.04.2016 20:00


Ռուսական «Անձնակազմը» կինոնկարը ԱՊՀ երկրների կինոթատրոնների առաջատարն է (տեսանյութ)

Ռուսական «Անձնակազմը» կինոնկարը ԱՊՀ երկրների կինոթատրոնների առաջատարն է (տեսանյութ)

Ռուսական «Անձնակազմը» կինոնկարն ԱՊՀ երկրների կինոթատրոններում դիտումների թվով առաջատարն է: Այս մասին հաղորդում է «Kinobusiness.com»-ը՝ պաշտոնական և ոչ պաշտոնական նախնական տվյալներին հղումով:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ապրիլի 21-24-ը Նիկոլայ Լեբեդևի կինոնկարը վաստակել է 485 մլն ռուբլի:

Երկրորդ տեղում է «Ջունգլիների գիրքը»՝ 129,2 մլն ռուբլով: Նրան հաջորդում են «Սպիտակաձյունիկը»՝ 42,9 մլն ռուբլով, «Ռոբինզոն Կրուզոն. չափազանց բնակեցված կղզին»՝ 21.5 մլն ռուբլով:

Հինգերորդ տեղում «Կենդանապոլիսն» է՝ 10.2 մլն ռուբլով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը