Լրահոս

04.12.2009 14:28


Շ. Թորոսյան. «…երբ հայ–թուրքական սահմանի բացմամբ այլընտրանքային ճանապարհ կունենանք»

Շ. Թորոսյան. «…երբ հայ–թուրքական սահմանի բացմամբ այլընտրանքային ճանապարհ կունենանք»

-Թուրք-հայկական սահմանի բացումն առաջին հերթին միտված է լինելու Հարավային Կովկասը տնտեսական մեկ տարածաշրջան դիտարկելու գործընթացին,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը։

Բանախոսը նշել է, որ Հայաստանի իշխանությունները միշտ հայտարարել են, թե քանի որ կախված ենք Վրաստանից, չենք կարող համարժեք հակազդեցություն ցուցաբերել Վրաստանի իշխանությունների կողմից Ջավախքում կատարվող քաղաքականությանը։

-Բայց հիմա, երբ հայ-թուրքական սահմանի բացմամբ այլընտրանքային ճանապարհ կունենանք, վստահ եմ, որ Հայաստանի իշխանություններն էապես կկոշտացնեն իրենց դիրքորոշումը և վրաց իշխանություններից կպահանջեն արդարացի համարժեք վերաբերմունք ցուցաբերել ջավախահայության նկատմամբ և հարգել նրանց իրավունքները,-ընդգծել է Շ. Թորոսյանը։

Պատգամավորն ասել է, թե դա արդեն նկատելի է. «Սեպտեմբերի 1-ին ՀՀ նախագահի ելույթն այդ քաղաքականության ձևակերպման սկիզբն է»։

-Սա շրջադարձային իրադարձություն էր, երբ հանրապետության նախագահի շուրթերով ձևակերպվեցին այն հիմնական քաղաքական  անհրաժեշտությունները, որոնք պետք է լուծվեն Ջավախքում,-ասել է Շիրակ Թորոսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը