Աշխարհ

27.04.2016 12:55


ԱՄՆ–ի ու ՆԱՏՕ–ի գործողությունները ՌԴ–ին ստիպում են պատասխան ռազմատեխնիկական միջոցներ կիրառել. Շոյգու

ԱՄՆ–ի ու ՆԱՏՕ–ի գործողությունները ՌԴ–ին ստիպում են պատասխան ռազմատեխնիկական միջոցներ կիրառել. Շոյգու

ԱՄՆ–ի ու ՆԱՏՕ–ի գործողությունները ՌԴ–ին ստիպում են նույնական ռազմատեխնիկական միջոցներ կիրառել։ Այս մասին, «Life»–ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«ԱՄՆ–ն ու ՆԱՏՕ–ն միաժամանակ սկսել են ռազմական ենթակառուցվածքներն ընդարձակել ռուսական սահմանների մոտ, հակահրթիռային վտանգավոր ծրագրեր կյանքի կոչել, մեծացնել ռազմական ծախսերը։ Նման քայլերը մեզ ստիպում են նույնական ռազմատեխնիկական միջոցների դիմել։ Միևնույն ժամանակ, ուզում եմ պատասխանատու կերպով հայտարարել՝ մենք դեմ ենք սպառազինությունների մրցավազքին»,–ասել է Շոյգուն միջազգային անվտանգության հարցերին նվիրված մոսկովյան V խորհրդաժողովում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը