Քաղաքական

28.04.2016 10:50


Սերժ Սարգսյանը հրատապ հանդիպում է անցկացրել ՀՀԿ խմբակցության անդամների հետ

Սերժ Սարգսյանը հրատապ հանդիպում է անցկացրել ՀՀԿ խմբակցության անդամների հետ

Երեկ ուշ երեկոյան Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) առաջնորդ Սերժ Սարգսյանը հրատապ հանդիպում է անցկացրել իշխող կուսակցության խմբակցության անդամների հետ։

«Ազատության» փոխանցմամբ՝ մոտ երկու ժամ փակ դռների հետևում քննարկումներից հետո ոչ պատգամավորները, ոչ էլ կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը չմանրամասնեցին, թե որն էր հրատապ հանդիպման հիմնական պատճառը։

«Գործադիր մարմնի անդամները 17-18 հոգի են, և, բնականաբար, անհրաժեշտություն կա, որպեսզի պարբերաբար կուսակցության նախագահը հանդիպի նաև պատգամավորական խմբակցության հետ։ Մեր կուսակցության նախագահի հետ Հանրապետական խմբակցությունը հանդիպում էր, որը պարբերաբար է մեզ մոտ լինում», - ասաց Շարմազանովը՝ նշելով, որ հիմնականում քննարկել են ներկուսակցական, ներքաղաքական հարցեր։

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հովհաննես Սահակյանն էլ ասաց, որ քննարկման օրակարգում եղել է նաև Ընտրական օրենսգրքի հարցը, որը, ըստ պատգամավորի, այսօր կդրվի քվեարկության։

«Կազմակերպչական բնույթի հարցեր էին՝ մեր կուսակցության աշխատանքների հետ կապված հարցեր. հատուկ որևէ հարց չի եղել։ Տեխնիկական չէր, բավականին բովանդակային էր, բայց մեր ներսի քննարկումներն էին, որոնք, ըստ իս, հրապարակման ենթակա չեն»։

Մարամասն՝ «Ազատությունում»

Այս խորագրի վերջին նյութերը